Փաշինյանի որդուն՝ իր տան մերձակայքից փորձել են առևանգել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Գալեյանը աչքի է ընկնում ոչ հավասարակշիռ պահվածքով, նա 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավելով: Զարմանալի է, որ նրա այս վարքագծից հետո իրավապահները կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեցին, և բանը հասավ նրան, որ փորձ կատարվեց առևանգել վարչապետի որդուն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը․ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Հապոելի» ֆուտբոլիստ եղբայրները սպանվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից

Իֆթահ և Յոնաթան Կուց եղբայրները, որոնք հանդես են գալիս Թել Ավիվի «Հապոելի» երիտասարդական թիմում, սպանվել են ՀԱՄԱՍ-ի հարձակման…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝…
Դիտել

Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share