Փետրվարի 26-ին տեղի կունենա ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը

Շիրակի մարզպետարանի աջակցությամբ, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետ համատեղ ջանքերով, փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում տեղի կունենա ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը։

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը այսօր ներկայացրել են միջոցառման մանրամասները։

Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել մարզում «Շիրակի ձմեռ» փառատոնի անցկացումը տարբեր համայնքներում, որի նպատակը մարզի բնակչության ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է։

Միջոցառումը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից, անցկացվելու են դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Հաջորդը

Կստեղծվի 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով

Առնչվող նյութեր
Դիտել

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն…
Դիտել

Այսօր մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այդ մասին հայտնում  են ՀՀ աշխատանքի…
Դիտել

ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 3-ի նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share