Փլուզում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում

Ապրիլի 10-ին՝ ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան:

Տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել:

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լուկաշենկոն և Շոյգուն բանակցում են Մինսկում

Հաջորդը

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Առնչվող նյութեր
Դիտել

Զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է. Անահիտ Ավանեսյան 

Այսօրվա դրությամբ դիահերձարաններում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում։ Այս…
Դիտել

Իսրայելը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա․ ԻՊԲ

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Կուտականի դիրքերի ուղղությամբ.ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share