«Փյունիկ»-ի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել խաղադաշտ ներխուժած երեխային հարվածելու համար

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո մարզադաշտ մուտք գործած երեխաներից մեկին հարվածելու համար:

«Ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնեցնել ակումբին, ընդհուպ մինչև ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝  չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաքելյանը:

Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ կապ հաստատել երեխայի, նրա ծնողների հետ և ներողություն խնդրել:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը, Երևանում ընդունելով «Դյուդելանժ»-ին, զիջել էր նվազագույն հաշվով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Հաջորդը

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Առնչվող նյութեր
Դիտել

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Այս…
Դիտել

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով. Պն

Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում…
Դիտել

Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները.Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ. «2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share