Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և  Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ  մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` հիշյալ առաքանիները նույնականացնելու և դրանցով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց  բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի:

Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:

Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ  2  առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի  և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: 

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարույթային գործողություններն իրականացնելու համար: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հաջորդը

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննարկել են միջազգային և…
Դիտել

Տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողով

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր»…
Դիտել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share