Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 5-ին Ռիգայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին: Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված

Հաջորդը

ՀՀ նախագահն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդգծվել է ՀՀ-ում ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են…
Դիտել

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share