Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ Դանիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիտինա Մարկուս Լասսենը։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը ծանոթացել են նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է. ՀՀ նախագահ

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ-ը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. Հարց. Ի՞նչ բնույթ ունեն…
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և…
Դիտել

Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված է 58 միավոր տեխնիկա

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Հունվարի 20 -ին սկսված ձյան…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇպետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր ԷդվարդԱսրյանի և Արմավիրի մարզպետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share