Քննարկվել են Կուբայի հետ մաքսային գործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման գործընթաց, որը հիմք կդնի մաքսային ոլորտում երկու պետությունների միջև առավել սերտ փոխգործակցության հաստատմանը՝ մաքսային մարմինների միջև տեղեկությունների, տվյալների փոխանակման առումով դյուրացված ընթացակարգեր սահմանելու միջոցով։

Հանիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հաջորդը

Արցախի բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղավիացիան օդանավի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում ենք ձեզ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի…
Դիտել

Դատախազությունը Տարոն Մարգարյանից մի քանի անշարժ գույք և դրամական միջոցներ բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share