Քննարկվել է «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել՝ «Ջրվեժ քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման համար նախապես հայտարարված մրցույթի հաղթող ընկերության «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Իրականացվել է շրջայց «Ջրվեժ» անտառպարկի տարածքում, որի ընթացքում հաղթող ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են տարածքի առանձնահատկություններին, դիտարկել ենթակառուցվածքների կառուցման համար առավել նպատակահարմար վայրերը, քննարկել «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը։

Աննա Մազմանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Հաջորդը

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ նախագահի հրաժարականի ընթացակարգը

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին եւ ներկայացրեց նախագահի հրաժարականի…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչը արձագանքել է իրավիճակին

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝…
Դիտել

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

«Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը, որը շրջանառության մեջ է դրված սեպտեմբերի 13-ից,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share