ՔՊ խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային Ժողովում ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Կոնջորյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:

Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է ինչ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հաջորդը

Արսեն Թորոսյանը կոչ է անում պատվաստվել կարմրուկի դեմ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի…
Դիտել

ՀԱՊԿ որոշումը խոսում է այդ կառույցի անիմաստ լինելու մասին․ Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայասստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share