Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ ծանր վիրավորանքի՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 8-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, փաստաթղթեր կեղծելու, ապացույցներ կեղծելու, սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծեծ, թե՞ հրմշտոց (տեսանյութ)

Հաջորդը

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատերազմից հետո պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել. Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու…
Դիտել

Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական…
Դիտել

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերեվարված հայորդիների ազատ արձակման հարցը

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում…
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share