«Օտար ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Իրան փոխարտգործնախարար

«Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը», – Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին․ «Իրանը կայուն դիրքորոշում ունի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։

«Տարածաշրջանի երկրներն են խաղաղության երաշխավորը, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղություն ապահովել. նրանք այլ նպատակներ են հետապնդում»,- հայտարարել է Բաղերին։ 

«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Իրանն իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է Բաղերին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

Հաջորդը

«Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն». Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական…
Դիտել

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի հնչեցրած պատրաստակամությունը

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային աճող լարվածության ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ,…
Դիտել

ԱՀ նախագահը պետնախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին նշված է Արցախի…
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն խոստանում է առաջնորդել Արևմուտքի ջանքերը Ռուսաստանի դեմ

Փենի Մորդոնը, ով հավակնում է Բորիս Ջոնսոնին փոխարինել վարչապետի պաշտոնում, խոստացել է ղեկավարել Ռուսաստանի դեմ արևմուտքի ջանքերը: Շաբաթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share