«Օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: 

Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ըթնացքում կատարված քննչական, օպետաիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ: Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան: 

Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:  

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացել է մաքրուհին

Հաջորդը

Ձերբակալվել են «օրենքով գողեր»

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն Արցախի կառավարությանը կտրամադի 20 միլիարդ դրամ միջպետական վարկ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 20 միլիարդ դրամ գումարի…
Դիտել

Հայաստանի թիմը՝ հաղթական մեդալներով

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը գերազանցել է մրցակիցներին…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԼՂ նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային։ «Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում…
Դիտել

Սահմանափակվել է ներմուծումը Ղազախստանից եւ Ռուսաստանից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share