ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Ըստ նախագծի՝ երեք նոր անցակետերը կտեղաբաշխվեն Գեղարքունիքի մարզում՝ Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան), Արարատի մարզ՝ Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային), Սյունիքի մարզ՝ Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային) հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Առնչվող նյութեր
Դիտել

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է.ՊԵԿ

ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում…
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share