Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի օպերատիվ շտաբը։

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Շտաբից բնակչությանը հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանին

Հաջորդը

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է․ Իրանի դեսպանն այցելել է Սյունիք

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:  Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում…
Դիտել

Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share