Ադրբեջանակն կողմը Մաճկալաշենի բնակչին վերադարձրել է ծեծված վիճակում

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա», -նշված է Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում զինծառայող է մահացել

Հաջորդը

Հայկ Մարությանը դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղաղապահների մոտ գտնվող ԱՀ քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին․ Գեղամ Ստեփանյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ…
Դիտել

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի…
Դիտել

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share