Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը. Արտակ Բեգլարյան

Բնակչության զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Այս մասին հայտնել է ԱՀ պետական նախարար Արըտակ Բեգլարյանը։

«Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից:

Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո:

Դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ:

Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը», – նշել է Արտակ Բեգլարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում կա գործընթաց. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կկառուցվի 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200…
Դիտել

ՀՀ կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Սուրեն Պապիկյանը շրջել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share