Ամբողջ գիշեր փնտրվող պատանիները գտնվել են

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին ժամը 20:09-ին ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում  Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ.Ս-ն և 17-ամյա Ա.Պ-ն մոլորվել են՝ նախնական տվյալներով Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս  մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ  մեկնել են տվյալ տեղամաս: Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր էր հաստատել, ինչը որոշակիորեն պետք է հեշտացներ որոնման գործընթացը, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չէին կարողանում իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:

Ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում: Գիշերն աշխատանքններն արդյունք չեն տվել:Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ այսօր ժամը 13:25-ին տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է լիարժեք պատվաստված լինեն և ունենան բացասական արդյունքով թեստ

Հաջորդը

Սյունիքի մարզը կարեւոր է նաեւ Իրանի համար. ՀՀ-ում Իրանի դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը

2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք…
Դիտել

Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share