ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին էսկալացիայից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները:Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Պետքարտուղարը մատնանշել է հրադադարի պահպանման կարևորությունը:

Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է նաև խաղաղ կարգավորման հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը:

«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին և Ադրբեջանին մեր աջակցությունը: Պետքարտուղարը կոչ է արել կողմերին՝ կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը: Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- նշել է Փրայսը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք․ Մակրոն

Հաջորդը

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից Ադրբեջանին ուղղված նամակին, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է բացատրություններ…
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում…
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share