«ԱՄՆ պետքարտուղարը անձամբ է ներգրավված խաղաղության հաստատման գործում». Նեդ Փրայս

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանային սրացմանը վերաբերող հարցերին ու խաղաղության հաստատման գործում ԱՄՆ դերակատարությանը, հայտարարել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, մենք ողջունում ենք շարունակական հավատարմությունը հրադադարին: Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել՝ ներգրավվել խաղաղ գործընթացում։ Մենք կոչ ենք անում՝ պահպանել ռազմական գործողությունների դադարեցումը, դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել առկա բոլոր չլուծված խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք ընդունելի ճանապարհ չէ, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում բարձր մակարդակներով շարունակվող ներգրավվածությունը կողմերին օգնել է՝ հասնել հրադադարի։ Մենք շարունակում ենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: Սրան ռազմական լուծում չի կարող լինել։

Մեր ավագ խորհրդական դեսպան Ռիկերը եղել է տարածաշրջանում: Նա այժմ Վիեննայում է՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի գործընկերների հետ: Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը կապի մեջ է եղել տարածաշրջանում իր գործընկերների հետ: Դեսպան Ռիկերը զրուցել է նախագահ Ալիևի հետ։ Պետքարտուղարն, իհարկե, մի քանի օր առաջ հնարավորություն է ունեցել խոսել երկու առաջնորդների հետ: Ես ակնկալում եմ, որ նա հնարավորություն կունենա նորից խոսել ղեկավարների հետ։ Նա անձամբ է կենտրոնացել դրա վրա և շարունակելու է ներգրավված լինել»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Հաջորդը

ՄԱԿ-ի ԱԽ-ն փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ կիրառում է խոշոր տրամաչափի զենքեր. Ահ ՆԳ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության…
Դիտել

Բայդեն․ ԱՄՆ-ը ռուսական նավերին կզրկի նավթի փոխադրման ապահովագրությունից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները նավթի տեղափոխման ապահովագրություն չեն տրամադրի ռուսական…
Դիտել

Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները

Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share