Այսօր ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբը՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրերը. ԱԳ փոխնախարար

Այսօր Եվրոպական միությունից ՀՀ կժամանի տեխնիկական խումբը՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրերը և բոլոր անհրաժեշտ չափանիշները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխարտգործնախարար  Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։

Հարցին, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքել է.

«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որի շնորհաիվ կապահովվի միջազգային հանրության դիտարկումը, որպեսզի  խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

Լրագրողի հարցին, թե արևմուտքից ինչ առաջարկներ կան հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կարգավորման հետ կապված, Հովհաննիսյան ասել է.

«Արևմուտիքց ոչ թե կոնկրետ առաջարկներ են, այլ ջանքեր են, որպեսզի աջակցեն երկու կողմերին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա. Ռուբեն Ռուբինյան

Հաջորդը

«Թուրքիան ցանկանում է օգնել՝ հասնել հրադադարի Ուկրաինայում». Էրդողան

Առնչվող նյութեր
Դիտել

Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել խաղաղապահների մահվան համար

Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին…
Դիտել

ՀՀ ԱԳ փոխնախարարն Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամը

ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական…
Դիտել

Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։  Վարչապետը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share