ՀՀ ԱԳ փոխնախարարն Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամը

ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել Եվրամիության շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությունը, հատկապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, և վստահություն հայտնել, որ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը կխթանի երկու երկրների միջև հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վրա: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Անկախության ձեռքբերման ճանապարհին Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները»․ ՀՀ նախագահ

Հաջորդը

Ջամայկայում 80 մլն դոլարի կոկաին են առգրավել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share