Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները:

Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:

Թիերի Ռիբոն նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:

Նախարար Ավանեսյանը ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության

Հաջորդը

Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել․ Արման Եղոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը. Ուկրաինայի հայերի միության հայտարարությունը

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել`Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ «Մենք` Ուկրաինայի քաղաքացիներն…
Դիտել

ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։…
Դիտել

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երեւանի կանաչապատման հիմնարկը համալրվել է13 միավոր մեքենասարքավորումներով, որոնք իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share