Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան

Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», – հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն ու ջատագովն է, բայց անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը:

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան․ Չավուշօղլու

Հաջորդը

«Խաղաղապահներին քննադատելը գործին չի օգնում». Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱ 2022-ից հետո Մբապպեն Transfermarkt-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է

Պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային գները ԱԱ 2022-ի ավարտից հետո։ Մբապեն դարձել է ամենաթանկ խաղացողը։ Նրա տրանսֆերային արժեքն…
Դիտել

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. Փաշինյանը՝ պատերազմի մասին

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց…
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի հետ

Հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, ով Երևանում է…
Դիտել

ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share