Անկախ Հայաստանի սահմանն ամբողջովին պահպանվում է․ Վաղարշակ Հարությունյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է սահմանային խնդիրենրի թեմային։ Նա նշեց, որ ուզում է ընդհանրապես անդրադառնալ այս հարցերին, որոնք մշտապես բարձրացվում են։

«Ես ձեզ ուզում եմ հստակ ասել, որ այն սահմանը, որը նախատեսված է Սովետական միության և ճանաչված անկախ Հայաստանի, այն ամբողջովին պահպանվում է։ Հիմա ես կարող եմ ասել՝ կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են։ Կան տեղեր, որ հակառակը։ Այստեղ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որն ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը։ Եվ այդ հարցից ելնելով՝ դիրքերն առաջ ու հետ են գնում։ Բայց ուզում եմ ասել, որ այդ սահմանային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, կազմում են շատ փոքր քանակ, և այս հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին․ Վաղարշակ Հարությունյան

Հաջորդը

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախյան կողմը մերժում է հակամարտությունը որպես ներքին խնդիր ներկայացնելու Ադրբեջանի փորձերը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մոկնաբանությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունների վերաբերյալ Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին…
Դիտել

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share