Առաջարկվում է պատերազմում զոհված զինվորների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինվորների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատ­մա­մբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորու­թյուն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

Հաջորդը

ՀՀ եւ Արցախի ՄԻՊ համատեղ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ…
Դիտել

Կրկին հարվածել են Խարկովի կենտրոնին

Խարկովում, ըստ ստացվող տեղեկությունների, ռուսական հարվածների են ենթարկվել ոստիկանության շրջանային վարչությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։ Սոցցանցերում հրապարակված…
Դիտել

Քննարկվել են ՀՀ եւ ՌԴ միջեւ մաքսային գործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:…
Դիտել

Մասնակի փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share