Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մասնակի փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը նամակ է ուղարկել Պուտինին Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու համար

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մայիսի 13-ին պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ…
Դիտել

Երևանում հիշատակի տուրք է մատուցվել 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։ Սեպտեմբերի 11-ի զոհերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share