Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թռչկանի ջրվեժի բնական հուշարձանի շրջակայքում տեղադրվել են տարածքը չաղտոտելու մա

Հաջորդը

Ասկերանում ռուս խաղաղապահներն ապահովել են հացահատիկի հավաքման անվտանգությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ՝ կրթության…
Դիտել

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն ահազանգում են

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների նախաձեռնող խմբի հայտարարությունը. «Հարգելի՛ գործընկերներ,Դուք հրավիրվում եք մասնակցելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share