Արշակ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման:

Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։ 

ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին․ ՏԿԵ նախարար

Հաջորդը

Արմեն Պետրոսյան. Հայաստանը պետք է զգույշ արձագանքի Թուրքիայի նախագահի հայտարարությանը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով: Նախատեսվում է նաև ընդլայնել աշխարհագրությունը։ Այս մասին գրում է AnalitikaUA.net-ը՝…
Դիտել

«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Բազմաթիվ աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ այս օրերին Հայաստանում են: Երևանի մարզահամերգային…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար…
Դիտել

Ներդրվելու է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ․ ՊՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share