Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։
Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արսեն Թորոսյանը պատասխանել է վաղեմի ընկերոջը

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Պետքարտուղարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Տաջիկստանի վրա հարձակում լինի՝ դա անմիջապես քննարկման առարկա կդառնա ՀԱՊԿ-ում․ Սերգեյ Լավրով

Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում այդ հարցը անմիջապես կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի…
Դիտել

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը: Պետնախարար…
Դիտել

Խորհրդակցություն Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share