Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Այս մասին ասվում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում:


ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։

ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Հաջորդը

Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ «Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ…
Դիտել

Մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի…
Դիտել

Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Ազգերի լիգայի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share