Արցախի Սահմանադրության փոփոխությունները հրապարակելու է Ազգային ժողովը

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով` ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Հիմնական զեկուցողը ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն էր: Նա ներկայացրել է կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։
Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է մեկ շաբաթվա ընթացքում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել, և 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է որպես օրենք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները քննարկել են գործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը…
Դիտել

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ապահովելով տեղը ԱԱ քառորդ եզրափակչում

Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share