Բանալի, որը խլել է Քոչարյանը

«Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքին է». հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իրականում Արցախի ապագայի բանալին Ռոբերտ Քոչարյանը Արցախի ժողովրդի ձեռքից խլել է դեռևս 1998 թվականին, երբ Արցախին դուրս մղեց բանակցային գործընթացից։

Այդ ժամանակից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի ապագայի բանալիով բացել է բացառապես միայն իր ապագայի դռները։ 20 տարի շարունակ Քոչարյանը՝ Արցախի ապագայի բանալիով կառուցել է իր քաղաքական կարիերան, իր տնտեսական և ֆինանսական կայսրությունը, որի տակ էլ թաղել է Արցախի ապագան։

Ռոբերտ Քոչարյանը խլել է ոչ միայն ապագայի բանալին, այլև այդ բանալիով փակել է Հայաստանի և Արցախի համար տնտեսական մեծ հնարավորությունների լավագույն տարիները։ Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, նա համեմատաբար կայուն աշխարհակարգի ժամանակ Արցախի ապագայի բանալին օգտագործեց ոչ թե Արցախի և արցախահայության ապագան կառուցելու և այն ավելի հզոր ու անվտանգ դարձնելու համար, այլ հակառակը, օգտագործեց այն բացառապես իր նեղ անձնական շահերի համար։

Հիմա Քոչարյանը խոսում է ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքում գտնվելու մասին։ Քոչարյանը բանալին պետք է փնտրի արդեն այլոց գրպաններում, եթե իհարկե հիշի, թե կոնկրետ ում է այն փոխանցել՝ հանուն իր հարստության և քաղաքական առաջընթացի։

Մկրտիչ Իսրայելյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

Հաջորդը

Ադրբեջանի զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պապիկյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննրակել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և…
Դիտել

Լուկաշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով…
Դիտել

Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում

2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share