Բաքուն սպանելով հայ անզեն ռազմագերիներին, իրականում սպանում է նաև միջազգային հանրությանը

Այսօր Թելեգրամ ալիքներում տարածվեց ադրբեջանական հերթական վայրագությունների տեսագրությունը, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են անզեն հայ ռազմագերիներին։ Տեսարանն ահասարսուռ էր, բայց ոչ նորություն։

Ադրբեջանցիների համար՝ անզեն զինվորներին, քաղաքացիական անձանց, կանանց, տարեցներին, երեխաներին սպանելը բառի ուղիղ իմաստով հերոսանալու առիթ է։

Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից պահանջել են խստորեն դատապարտել և հստակ քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական հանցագործությունների հեղինակներին պատժելու համար։

Սակայն, ումից ինչ ենք պահանջում։

Մարդասպանությունը Ադրբեջանում քարոզվել է տարիներ շարունակ։ Տարիներ շարունակ Բաքվի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները խրախուսել են Հային սպանելը։ Ոչ միայն խրախուսել են, այլև սպանողներին հերոսացրել են։ Այս ամենն իրականացվել է միջազգային հանրության «շատ ուշադիր» հայացքի ներքո։

Իրականում Ադրբեջանը՝ վայրենությունները մարսելու կանաչ լույս ստացավ, երբ Եվրոպայի կենտրոնում գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, իսկ հետո մարդասպանին միջազգային կառույցների ու այլ «բարեկամների» ջանքերով վերադարձրեց հայրենիք ու հերոսացրեց։

Եթե ժամանակին ռամիլ սաֆարովի պես կենդանիների արարքները պատշաճ արձագանքի արժանանային միջազգային հանրության կողմից, ապա հիմա նոր սաֆարովները համեմատաբար քիչ կլինեին։

Մկրտիչ Իսրայելյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով. Փաշինյան

Հաջորդը

Տեսանյութը նոր է. դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման ընթացքում. ՀՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

ՄԱՀՀԻ-ն 44 օրյա պատերազմի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ներկայացրել է 44-օրյա պատերազմին վերաբերող հերթական զեկույցը, որտեղ շեշտադրումներ են արված Ադրբեջանի…
Դիտել

Էլեկտրո տանգոյի երեկոներ. հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ։ Մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share