Բյուրականի աստղադիտարանը նշում է հիմնադրման 75-րդ ամյակը

75 տարի առաջ՝ 1946 թվականին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, իր գործունեությունն է սկսել Բյուրականի աստղադիտարանը, որի առաջին տնօրենն է եղել հենց ինքը՝ անվանի գիտնականը։ Իսկ 1998 թվականից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Իր ստեղծման օրից մինչ օրս աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Այստեղ անցկացվել են բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) մի շարք գիտաժողովներ։

2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին տրվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Իսկ 2015 թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից աստղադիտարանին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է։

Գիտական տուրիզմի տեսանկյունից ևս Բյուրականի աստղադիտարանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: 2016թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից այն ճանաչվել է որպես աշխարհում աստղագիտական տուրիզմի նախաձեռնող։

Աստղադիտարանում գործում է նաև Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO)։ Այն ստեղծվել է 2005թ․ և հանդիսանում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) 19 ազգային նախագծերից մեկը։

Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերի հեղինակը Սամվել Սաֆարյանն է, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

Հաջորդը

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեղախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները…
Դիտել

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ…
Դիտել

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։…
Դիտել

«Ռոման» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Իտալական «Ռոման» տանը մրցեց Ամստերդամի «Այաքսի» հետ։ «Ռոմայի» մեկնարկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share