Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

«Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:

Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Հաջորդը

Հրդեհ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում

Առնչվող նյութեր
Դիտել

Նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում  է 2023 թվականի հուլիսից նվազագույն…
Դիտել

Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share