Գյումրիում նշվեց Ընտանիքի միջազգային օրը

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական երկրների այլ դեսպաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ կարևորելով հայ ընտանիքների ամրությունն ու հոգատարությունը երեխաների նկատմամբ․ «Մեզ համար կարևոր է, որ ընտանիքները յուաքանչյուր համայնքում լինեն ամբողջական, համայնքը լինի հոգատարության այն նշաձողը, այն հենքը, որը պետք է ընտանիքը զգա։

Մի քանի տարի առաջ կառավարությունում գործընթաց մեկնարկեց, որի նպատակը մեկն էր՝ հաստատությունները բեռնաթափել և փորձել խթանել ընտանիքների միավորումը, սկզբում որոշակի դիմադրություն կար, եկեք հասկանանք, որ բորլոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների, անգամ պետության հոգածությունը երբեմն բավարար չէ, որովհետև ընտանեկան ջերմությունը տալիս է այն կարևոր նախադրյալը, որը քաղաքացու դաստիարակության գործում խիստ կարևոր է։

Ընտանիքում մեծացած երեխան կերտում է այն մոդելը, որը հետո հասարակության մեջ ինքն է արտացոլում, որովհետև պետությունն ինքնին մեծ ընտանիք է։ Ընտանիքի օրը նշելով, ընտանիքի մասին խոսելով, բնականաբար, մեր իրականության մեջ շեշտադրվում է հայ ավանդական ընտանիքը։ Կարևորելով այդ ամենը՝ մենք պետք է չխուսափենք խոսել խնդիրներից, որոնք առկա են ընտանիքներում։

Մենք պետք է հոգ տանենք, որ երեխան մեծանա ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրի իրավունքը հարգված է։ Այս իմաստով կարևորում եմ պետության մոտեցումը, որ մարզպետարանների կազմում գործում են ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով բաժիններ, ինձ համար պատիվ է ասել, որ ի դեմս Շիրակի մարզպետարանի՝ մենք իրոք ունենք արհեստավարժ թիմ, որը մարզում առկա խնդիրներին խիստ հետևողական է»։

Գյումրու նկատմամբ սիրո, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այստեղ անցկացնելը այդ սիրո նշան է համարել Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ընտանիքում սիրո ու փոխադարձ հարգանքի կարևորությանը։

Միջոցառումն անցկացվել է Շիրակի մարզպետարանի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Հույսի Կամուրջ» ՀԿ-ն և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2019-ից Հայաստանի 6 մարզերում այս ծրագրի արդյունքները, որի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը, բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը՝ կանխելով մանկալքությունը և երեխաների կրկնակի մուտքը խնամքի հաստատություններ, նպաստել համընդհանուր ներառականության քաղաքականության զարգացմանը:

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի աջակցությամբ շուրջօրյա խնամքի հաստատությունների 506 երեխայի և նրանց ընտանիքների սոցիալական կարիքներն են գնահատվել։

Արդյունքում երեխաները վերամիավորվել են ընտանիքների հետ։ Երեխաների հետ վերամիավորված ավելի քան 200 ընտանիքների հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված միջամտություն։ Նպատակը ընտանիքների տնտեսական կայունացումն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Next Article

Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործն ամբողջությամբ բացահայտվել է․ ՔԿ

Related Posts
Դիտել

Հայաստան կժամանի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչների խոշոր պատվիրակություն

Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Համաձայն պարբերականի տեղեկատվության՝…
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի…
Total
0
Share