Գորիսի մշակույթի տան տնօրենը կալանավորվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 7-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության աշխատակիցներին հրավիրել է ժողովի, որի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել նշված դաշինքի կողմից Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը:

Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղքանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգովդատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով:                                                                      

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է 11 մլն դոլար արժեքով թմրանյութ

Հաջորդը

ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներն անցել են միջդիրքային տարածք․ ՀՀ ՊՆ

Հայաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության…
Դիտել

Չպետք է թույլ տալ, որ ՌԴ-ն վերահսկողություն ունենա Հայաստանի հարավային ճանապարհների վրա․Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ…
Դիտել

Դեսպան Ներսեսյանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունն ու առկա մարտահրավերները

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share