Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում  խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել են «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, անտեսելով ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը չխախտելու պահանջները, այլ անձանցից առանձնանալու և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից  երկուսը  տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հաջորդը

Հինգ անձի մահվան ելքով ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ-ն պարտավոր է հարգել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների հանդեպ ունեցած պարտավորությունները. Վահրամ Աթանեսյան

Բաց նամակ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանին «Հարգելի պարոն ԱբրահամյանԱրցախի համար ճակատագրական այս պահին դիմում եմ…
Դիտել

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես…
Դիտել

Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է աշխատակցի դին

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share