Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։

Համաձայն միջոցառումների պլանի դեկտեմբերի 25-26-ին Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ խստացված վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:

Առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

«Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվեց շոտլանդական «Ռենջերսին»։ Հանդիպման առաջին կեսի վերջնամասում` երկրորդ դեղին…
Դիտել

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար

2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական…
Դիտել

Ոստիկանության կապիտանը գումար է հափշտակել.Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share