Դիմել ենք նաև ՌԴ-ին փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա․ Փաշինյան

«Անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ»,- ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը։

«Դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականի բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա։ Եվ որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ աշխատանք է տարվում իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռայիսիի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի սադրանքը ահաբեկչական ակտ էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։ Փաշինյանը, շեշտելով փաստը, որ…
Դիտել

Քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման խնդիրները

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն…
Դիտել

Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է. ԵՄ ներկայացուցիչ

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները  գնդակահարում են հայ գերիներին։ «Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share