ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահման․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան:

ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ժոզեպ Բորելի հետ

Հաջորդը

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ Բրյուսելում տեղի…
Դիտել

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է ադրբեջանական հերթական վանդալիզմը

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի տարածած հայտարարությունում ասված է․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։…
Դիտել

Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը․ Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share