ԵՄ-ի երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՀ-ի փոխնախագահ

Եվրամիության անդամ երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ ապագայում դա ավելի թանկ կնստի, սակայն դրա համար անհրաժեշտ Է Եվրոպայի քաղաքացիների «օրհնությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան:

«Դա դյուրին չԷ, եւ մեզ հարկավոր Է կրկին ու կրկին մեր քաղաքացիներից օրհնություն խնդրել դրա համար: Բայց եթե մենք հիմա չաջակցենք Ուկրաինային ռազմական, բայց նաեւ ֆինանսական առումով, ապագայում դա անհամեմատ ավելի թանկ կարժենա»,-հայտարարել Է Յուրովան Politico հրատարակությանը տված հարցազրույցում: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել Է, որ ԵՄ-ն մտադիր Է շարունակել Ուկրաինային ֆինանսավորել 2023 թվականին, պլանավորում Է երկրի բազային կարիքների ապահովման վրա ծախսել 18 միլիարդ եվրո:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրային պաշտոն զբաղեցնող անձիք չեն կարողանա նվերներ ընդունել

Հաջորդը

ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ․ ՔՊ պատգամավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Ես նկատել եմ իմ աշխատակազմի թիրախավորման տարատեսակ դեպքեր. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Դիտել

Պրոցեսը մի փոքր դանդաղ է․Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական երկխոսությանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է երկխոսություն…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Վահագն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share