Երաժշտական նախագիծ՝ անտառային մայրամուտի տեսարանով

Բազմաժանր երաժշտական ռիթմեր, պարային տրամադրություն ու անտառային մայրամուտի տեսարան: Ջրվեժի անտառում գտնվող «Շէնէ» հարթակում տեղի ունեցավ Music Jam Session երաժշտասերների համար:

Ջազ, փոփ, ֆանկ, մոդեռն, էքսպերիմենտալ երաժշտությունը 6 ժամից ավելի հնչում էր բացօթյա տարածքում: Երաժշտական նախագիծը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Ելույթ ունեցան հայկական խմբեր և երաժիշտներ` Ամիրյան Միշը, Project 12-ը, A Chilla-ն, D’Litte-ը, դիջեյ Beatman-ը, Սամվել Գասպարյանը, Արման Փալևանյանը՝ Big Bro-ն և այլք։ Երաժշտական պրոդյուսերն էր Հրաչյա Աբրահամյանը: Հատուկ հյուրն էր վրացի դաշնակահար և ջազմեն Բեկա Գոչիաշվիլին իր բենդով. բաս` Լևոն Դեիսաձե, Հարվածային գործիք՝ Գիո Կամանաձե և դիջեյ Միշո Ուրուշաձե:

Օրվա ավարտին ներկաները վայելեցին Բեկայի և իր բենդի Թբիլիսյան ու Նյու Յորքյան ջազը: Վրացի Բեկա Գոչիաշվիլիին անվանում են երիտասարդ հանճար, քանի որ արդեն 2.5 տարեկանում նա սովորում էր Scott Joplin-ի Ragtime-ը, 10 տարեկանում նվագում Թբիլիսիի հայտնի ջազ ակումբներում, իսկ 16-ում ելույթ ունենում ջազի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան և Սթենլի Քլարկը:

Աշխարհահռչակ Չիկ Կորեան Բեկայի մասին ասել է. «Երիտասարդ հանճար, ում դեռ շատ ենք տեսնելու ջազի աշխարհում։ Ես անձամբ մտածում եմ, որ նա Վրաստանի լավագույն դիվանագետն է, ով ամենալավն է աշխարհին փոխանցում Վրաստանի մշակույթը»:

Հանդիսատեսը ջերմ ընդունեց աշխարհում տարածված իմպրովիզներով Jam Session ձևաչափը: Ներկաներն ականատեսն էին, թե ինչպես է բնությունը ոգեշնչում նոր երաժշտության ստեղծմանը: Դրան զուգահեռ միասին դիմավորեցին անտառային մայրամուտը «Շէնէ» -ում։ Համերգային երեկոյի կազմակերպիչ Modd Events-ն ու Jam Music Portal-ն արել էին առավելագույնը՝ երաժշտական տոն ստեղծելու համար:

Ընկերության տնօրեն Արմենուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համարձակ որոշում էր այս ձևաչափով մեծամասշտաբ նախագիծ իրականացնելը.

«Մեր ստեղծագործական խումբը որոշեց ռիսկի դիմել: Եւ՛ մեզ համար էր էքպերիմենտալ, և՛ հնչող երաժշտությունն էր նորարար: Հայաստանի բեմերում հազվադեպ է հնչում այս ժանրերի երաժշտություն, մեր երաժիշտների տաղանդի շնորհիվ հիանալի անցավ: Այնքան լավ արձագանքներ ստացանք, որ մտադիր ենք նախագիծը դարձնել ամենամյա՝ ամեն ամռան վերջին ուրբաթը music jam session կազմակերպել»:

Ի դեպ, Արմենուհին հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են դասական երաժշտության համերգ կազմակերպել. «Ուզում ենք տարածել պարկաթոռներին, խոտերին ծածկոցներով նստած բացօթյա համերգ վայելելու մշակույթը»:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր գործակցության հարցեր

Հաջորդը

Հայաստանը չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հաստատված է…
Դիտել

Եվրատեսիլ 2022. Հայաստանը եզրափակիչում է

Իտալիայի Թուրին քաղաքի «ՊարաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share