Երեւանում քամին պոկել է տներից մեկի տանիքը

Ապրիլի 26-ին, ժամը 22:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էմինենսկու 2-րդ փողոցի վերջնամասում քամու հետևանքով տանիք է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 40 քմ) քամուց պոկվել է, վնասել տան աստիճանավանդակի 4 հենասյուն և ընկել ճանապարհի երթևեկելի գոտի՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։ Փրկարարները մասնատել են պոկված տանիքը և հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ երկրների միջև առևտրին առնչվող վիճակագրական տվյալներն հասանելի կլինեն նաև ռուսերեն

Հաջորդը

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս վանք

Առնչվող նյութեր
Դիտել

Ես պատրաստ եմ ռուսների հետ կռվել միայն մի դեպքում․ եթե հարձակվեն Բելառուսի վրա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասահմանյան և բելառուսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե որ դեպքում Բելառուսը պատրաստ…
Դիտել

Եթե Փաշինյանը ստորագրի, դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որով ողջունվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների «համաներման»…
Դիտել

Հայաստանը երբեք օգտագործված զենք ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուշադրություն է հրավիրել պաշտպանական ոլորտին հատկացվող գումարներին։ Ըստ նրա՝ հիմնական գաղափարը, որ…
Դիտել

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share