Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը․ ԱՄՆ նախագահ

Հաջորդը

Իսրայելը պատրաստ է ռուսաստանցի հրեաներին դուրս բերել երկրից

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից 2.8 մլն դրամ կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման…
Դիտել

Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ

Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար:…
Դիտել

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share