Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշել է ստեղծման հնգամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած խնդիրները, կատարված հատուցումները, ինչպես նաև ներկայացվեց ապագայի տեսլականը։

Հիմնադրամն անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած զինվորների ընտանիքների, նաև զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինվորների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը հավաքագրել է 65 մլրդ դրամ, որից ավելի քան 45 մլրդ դրամը հատուցել է։ Հիմնադրամի շահառուների թիվը 4689 է, նրանց մեծ մասը 2020 թվականի պատեարզմի ընթացքում եւ դրանից հետո զոհված եւ զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներն են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Հաջորդը

Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՈՒՂԻՂ․ մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, մասնակցում է նաև ընդդիմությունը

Մեկնարկել է Ազգային ժողով -Կառավարություն հարցուպատասխանը, մասնակցում է նաև ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՈՒՂԻՂ
Դիտել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի կամուրջի պայթյունին

Ղրիմի կամուրջը հուլիսի լույս 17-ի գիշերը պայթեցրել են, ինչի հետևանքով, ինչպես տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, գանգուղեղային…
Դիտել

Այսօր Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:Ռազմական անվտանգության ապահովման բնագավառում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share