Զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է. Անահիտ Ավանեսյան 

Այսօրվա դրությամբ դիահերձարաններում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է առողւապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այո, ցավոք սրտի, դեռ ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի, կրկնվող հետազոտությունների պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու։ Մենք պատկերացնում, հասկանում ենք, որ դա ցավոտ, շատ դժվար պրոցես է։ Ե՛վ ՔԿ-ն, և՛ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ ավարտին բերենք», – ասաց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է։ 

«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Մենք 100-ից մի փոքր ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԻ բացառվում, որ սահմանափակումները հանվեն. Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ…
Դիտել

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առեւտրի չգրանցված կետերը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սկսել ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share