Էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը

2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի հյուրանոցները ամբողջությամբ զբաղված են եղել, հյուրանոցների քանակը պետք է ավելացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ փոխանցել են, որ մերժել են Հայաստան այցելել ցանկացող բազմաթիվ զբոսաշրջիկների, որովհետև չեն կարողացել լուծել նրանց տեղավորելու հարցերը։ Դա առաջին հերթին վերաբերվում է Երևան և Գյումրի քաղաքներին։ Այդ երկու քաղաքներում ունենք հյուրանոցային համարների խիստ դեֆիցիտ պիկ ամիսներին»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ ամառային ամիսներին հյուրանոցները գերծանրաբեռնված են լինում, իսկ ձմեռային ամիսներին՝ հակառակը։ 

«Այսինքն` խնդիրը պետք է բաժանել երկու մասի։ Ակնհայտ է, որ հյուրանոցների թիվը պետք է մեծացնել։ Դիտարկում ենք տարբեր հնարավորություններ, թե ինչպես պետք է անել դա»,- եզրափակեց Քերոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հարկ է թողնել եկող սերունդներին․ ՌԴ դեսպան

Հաջորդը

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով․ Էդմոն Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Համարում եմ, որ ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ․Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չկա մանդատները վերցնելու կամ չվերցնելու առումով։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ երկրորդ…
Դիտել

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ օրակարգում․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը։…
Դիտել

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share