Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին ԱԺ հերթական նիստերի աշխատանքը բոյկոտելու մասին:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ ի նշան բողոքի: խմբակցությունն այդ քայլով իր բողոքն է արտահայտում այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին:

Ընդդիմադիր պատգամավորը, հայտարարեց որ նիստերի դահլիճ կվերադառնան, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի…
Դիտել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք

Հայաստամում մեկ օրում կատարվել է 3382 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, առողջացել է 486 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share